Հայտնի են մանրամասեր թե ով է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածուն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անցկացրել է հերթական նիստը։

Կուսակցության ֆեյսբուքյան գրառման մեջ նշվում է, որ նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Քրիստինե Գրիգորյանը ծնվել է 1981թ-ին:

1998-2002 թթ. — Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, բակալավրի աստիճան

2002-2004թթ. — Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, մագիստրոսի աստիճան

2004- 2009թթ. — ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ
2009 մարտ-հոկտեմբեր — ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

2006-2008թթ․ — Հյուսիսային համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, բակալավրի աստիճան:

թարգամանիչ-իրավաբան

2009-2011 թթ․ — ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով
2011-2014 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք)

2012-2014 թթ․ — ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով

2014-2015թթ․ — ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)

2015-2018թթ․ — ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ
2018թ.-2019թթ. — Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր)

2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը – ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N 345-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն լեզուներին:

Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում ֆրանսերեն լեզվի դիպլոմ

Անկուսակցական

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս