Թուրքիայ Մուղլայի Դատչա շրջանում բռ-նկված հր-դեհները մոտենում են զբոսաշրջային գոտիներին , կենտրոնական մայրուղին փակվել է , իսկ մոտակա բնակավայրերից բնակիչները տարհ-անվում են: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
«Ժամը 12.30-ի սահմաններում հր-դեհ է բռ-նկվել Դատչայի Մեսուդիե շրջանի կարմիր սոճիներով անտառում։ Հր-դեհը ավելի է ուժեղացել քամու պատճառով , դառնալով անվերահսկելի։ Բնակավայրերին և զբոսաշրջիկներին հր-դեհը նույնպես սպ-առնում է։
Հր-դեհի պատճառով Մարմարիս-Դատչա ավտոճանապարհը փակվել է երթեւեկության համար, այրվել է մի քանի տներ , տար-հանվել են բոլոր բնակիչները։ Ուղարկվել են 10 հակահր-դեհային ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 96 շինարարական տեխնիկա, որոնցից 75-ը ջրով լցված են, և անտառտնտեսության 400 աշխատակիցներ, որոնք պատկանում են Մուղլայի անտառտնտեսության տարածաշրջանային տնօրինությանը։ Կր-ակը այս պահին շարժվում է դեպի ծովի ափ: Հր-դեհի պատճառները դեռ պարզված չէ։» , -ասվում է հաղորդագրության մեջ: