Կրեմլից շատ կոշտ հայտարարություն է հնչել ԱՄՆ-ի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է , որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր այցը Թայվան դա Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից սա-դրիչ քայլ է և կհանգեցնի մեծ լարվածության:

«Մենք չենք կարող հստակ ասել, թե Փելոսին, Թայվան կթռչի թե ոչ , բայց այս շրջագայության հետ կապված ամեն ինչ սա-դրիչ և այս ամենը իրավիճակ է հր-ահրում, հանգեցնում լարվածության աճի։ Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը համերաշխ է Չինաստանի հետ։ Հասկանալիորեն զգայուն վերաբերմունք է այս թեմային: ԱՄՆ-ն հարգելու փոխարեն սա-դրում է»,- ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության կազմում հուլիսի 31-ին սկսել է իր շրջագայությունը Ասիայում։ Այսօր Օգոստոսի 2-ին նրա ինքնաթիռը վարէջք կատարեց Մալայզիայում։ Պաշտոնապես հայտարարվում է, որ Ներկայացուցիչների պալատի նախագահը կայցելի նաեւ Սինգապուր, Հարավային Կորեա եւ Ճապոնիա։ Այնուամենայնիվ, ամերիկյան մի շարք աղբյուրներ հայտնել են, որ Փելոսին Թայվան նույնպես կայցելի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս