Անկարայի և Աթենքի միջև լար-վածությունը հասել է գագաթնակետին: Այս առիթով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը խոստովանել է, որ իրենք Աթենքի կողմն են Թուրքիա-Հունաստան լարվածության մեջ.
«Եթե չեզոք լինեինք, համաձայնագրեր չէինք ստորագրի Աթենքի հետ»։ , — ասել է Մենենդեսը:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի կողմից սա ուղիղ խոստովանություն է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև առկա հարցերում ԱՄՆ-ը լինելու է Աթենքի կողքին։
«Եթե մենք չեզոք լինեինք Հունաստանի և Թուրքիայի միջև, մենք չէինք ստորագրի մեծ «Ռազ-մական անվ-տանգության համագործակցության համաձայնագիր», որն ընդլայնում է ԱՄՆ-ի քայլերը Հունաստանում»,- ասել է Մենենդեսը։
Նշենք , որ ԱՄՆ-Հունաստան Պաշտպանական համագործակցության համաձայնագրի համաձայն՝ Հունաստանը թույլ կտա ավելի շատ ամերիկյան զ-որքեր տեղակայել երկրի ամերիկյան բազ-աներում, այդ թվում՝ Թուրքիայի սահմանին գտնվող Ալեքսանդրապոլի և Կրետեի Սուդայի բազ-այում: Նորացված համաձայնագրով Միացյալ Նահանգները մուտք կունենա նաև հունական ռազ-մակայաններ։