Առաջին ծիծեռնակները . Համաշխարհային «eBay» ընկերությունը փակում է բիզնեսը Թուրքիայում

Համաշխարհային «eBay» ընկերությունը փակում է իր բիզնեսը Թուրքիայում , որը բացել էր դեռևս 2011 թվականին, այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ըստ հայտարարության «ընկերության պարբերաբար վերանայում է իր բիզնես գործառնությունները համաշխարհային մասշտաբով և կայացրել է այս դժվարին, բայց ռազմավարական որոշումը», — ասվում է հաղորդագրության մեջ:

«eBay»-ը ասել է նաև , որ կաշխատի գնորդների և վաճառողների հետ՝ օգնելու նրանց տեղափոխվել հարթակից, իսկ ավելի ուշ կհայտարարի ավելի շատ մանրամասներ:

«Այսօրվանից վաճառողներն այլևս չեն կարողանա ցուցակագրել նոր ապրանքներ, իսկ հուլիսի 18-ից գնորդներն այլևս չեն կարողանա նոր գնումներ կատարել», — ասվում է eBay-ում:

Նշենք , որ ըստ տնտեսագետների և այլ մասնագետների Թուրքիայում սպասվում է տնտեսական ճգն-աժամ , ինչն էլ ապացուցում է երկրի արժույթի սրնթաց անկումը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս