Թուրքիայից հայտարարություն . «Թուրքիան պետք է ԱՄՆ-ի համար փակի Սև ծովը և դուրս գա ՆԱՏՕ-ից»

Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցելու 70 տարիների ընթացքում ոչ մի առավելություն չի տեսել, միակ առավելությունը կազմակերպության ներսում վետոյի իրավունքն է։

Այս կարծիքն է հայտնել թուրքական թերթի սյունակագիր Մեհմեդ Ալի Գյուլերը։ Լրագրողի կարծիքով, Թուրքիան պետք է ԱՄՆ-ի համար փակի Սև ծովը, Կովկասը և Կենտրոնական Ասիայի արևմտյան դարպասները և դառնա Մեծ Եվրասիական գործընկերության մաս,

«Թուրքիան պետք է խզի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»,- ընդգծում է լրագրողը։ Նշելով, որ ՆԱՏՕ-ից դուրս գալը ոչ միայն նշանակում է անցում դեպի Ռուսաստանի և Իրանի հետ ռազ-մավարական գործընկերության, այլ նաև ինտեգրում այսպես կոչված «նոր աշխարհին» ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի միջոցով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս