Հայաստանի դաշնակիցներ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը շնորհավորել են Ադրբեջանին Արցախի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ

Նոյեմբերի 28-ին, Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի արդյունքներով, կազմակերպության անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներն ընդունել են վերջնական փաստաթուղթ՝ «Աշխաբադում գործողությունների կոնսենսուսը», որում շնորհավորել են Ադրբեջանին «տարածքների վերականգնման» կապակցությամբ: Ստորագրողների թվում են Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Այս մասին գրում է «Ինֆոտեկա 24»-ը:

Ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ մի հանգամանք. Վերոնշյալ երեք երկրները Հայաստանի դաշնակիցներն են Հավաքական անվտшնգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպությունում։ Երկրի դաշնակիցները, որը կորցրել է ոչ միայն իր պատմական հողերը Արցախում, այլև հազարավոր զավակներին՝ «դաշնակիցները» շնորհավորում են шգրեunրին , դրա հաջող ավարտի կապակցությամբ։

Դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները նման պահվածք թույլ տան իրենց դաշնակցի шգրեunրի և oկnւպшնտի նկատմամբ, և ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի և Վրաստանի օրինակը, ոչ միայն դաշնակցի նկատմամբ։ Ակնհայտ է, որ Հայաստանի տխրահռչակ դաշնակիցները քիչ են հասկանում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են պետության արժանապատվությունը, պատիվն ու հեղինակությունը։ Նրանք գիտեն միայն փողի ու իշխանության լեզուն։

Հարցեր են ծագում՝ ինչո՞ւ է պետք Հայաստանին լինել այս մե-ռшծ ու առանց այն էլ խшյտшռшկ կազմակերպության մեջ։

Նշենք, որ այս կազմակերպության անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Պակիստանը, Ուզբեկստանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս