Ազգային երգի ակունքներին մոտ կանգնած Էդգար Խաչատրյանը . (տեսահոլովակ)

Էդգար Խաչատրյանը ծնվել է չնաշխարհիկ Վայոց Ձորի Գնդեվազ գյուղում։ Ունենալով բնատուր տաղանդ եւ չտեսնված ձայն էդգարը տեղափոխվեց Երեւան եւ ընդունվեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը, որպես օպերային երգիչ, այնուհետեւ ավարտելով այն նա դարձավ հայ ազգային ու ժողովրդական երգի լավագույն ներկայացուցիչներից մեկը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում :

Էդգարը նոր սերնդին կրթելու համար էտալոն է: Հենց նրանից են սովորում մաքրամաքուր ազգային ու | ժողովրդական երգեցողությունը։ | Երկար տարիներ հանդես է գալիս`
Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական անսամբլում՝ որպես մեներգիչ եւ իրա մաքրամաքուր կատարումներով | հուզում եւ ոգոեւորում է շատերին:

Էդգարի հայրենասիրական բազմաթիվ կատարումները եւ տեսահոլովակները վկայում են նրա | սիրո եւ կապվածության մասին դեպ իր հայրենիքը:

Իր հզոր ձայնի եւ լավագույն կատարողականի համար նա բազմիցս արժանացել է պատվոգրերի, գովասանքի եւ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: | Էդգարը երաժշտությունը եւ արվեստը համարում է լավագույն միջոցը արտահայտելու սերը եւ նվիրվածությունը իր հայրենիքին եւ իր ժողովրդին:

Рейтинг
( 3 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս