Ովքեր չեն հասցրել դիտել Հայաստանի պատվիրակ Մալենայի եվրատեսիլյան ելույթը , բարի դիտում . (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի է ունենում այսօր դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Հայաստանի պատվիրակ Մալենան կատարում էր «Քամի-քամի» երգը , րոպեներ առաջ նա ելույթ ունեցավ։ Մալենան 9-րդ համարի մասնակիցն էր և համարվում է մրցույթի ֆավորիտներից մեկը:

Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (tokionine), խոսքերի հեղինակներն են՝ Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան եւ Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։ Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի խոսքով՝ Հայաստանը վերադառնում է «Մանկական Եվրատեսիլ», ինչը շատ սպասված նորություն էր ինչպես երկրպագուների, այնպես էլ պատանի արտիստների համար։

«Երգը շատ թրենդային է, պարային, բայց նաեւ ունի շատ կարեւոր ուղերձ. երբեք չհանձնվել եւ հիշել, որ միասին մենք կարող ենք հասնել ցանկացած բարձրունքի» – նշում է Մալենան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս