Վրաստանի խորհրդարանում պատգամավորները իրար են ծ եծել . (տեսանյութ)

Այսօր առավոտվանից Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունից հետո լարված իրավիճակ է խորհրդարանի մուտքերի դիմաց:

Խորհրդարանի մուտքերի մոտ մոբիլիզացված ոստիկանությունը թույլ չէր տալիս ընդդիմադիր պատգամավորներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին մուտք գործել խորհրդարան: Հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Ավելի ուշ վերջիններիս հաջողվեց մտնել խորհրդարանի նիստերի դահլիճ: Ընդդիմադիր պատգամավորները գրավել են խորհրդարանի նախագահի աթոռը և հայտարարում են, որ թույլ չեն տալու խորհրդարանը շարունակի աշխատանքը, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս