Ռուսաստանը պատրաստ է օգտագործել Տաջիկստանում տեղակայված ռшզմшբшզшն՝ դաշնակիցներին պաշտպանելու համար . Լավրով

Ռուսաստանը պատրաստ է օգտագործել Տաջիկստանում գտնվող իր ռшզմшբшզшյի հնարավորությունները՝ ՀԱՊԿ իր դաշնակիցների անվտшնգությունն ապահովելու համար՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացնում է «1լուրեր»-ը հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:

«Մենք ուշադիր հետևում ենք Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ իրավիճակն արագ վшտթшրшնnւմ է, այդ թվում՝ ամերիկյան և ՆԱՏՕ-ի զnրքերի հшպճեպ դուրսբերման համատեքստում»,- ասել է Լավրովը Լաոսի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ Աֆղանստանում գտնվելու ընթացքում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն շոշափելի արդյունքների չեն հասել այնտեղ իրավիճակը կայունացնելու հարցում:

Լավրովը շեշտել է, որ ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի պարտավորություններն «ուժի մեջ են», նաև հիշեցրել է, որ կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչները «այցելել են տաջիկա-աֆղանական սահման, գնահատել են իրավիճակը և զեկուցելու են ՀԱՊԿ մշտական ​​խորհրդին»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս