Իրանի իշխանությունները երկրում COVID-19 «դելտա» շտամի տարածման կապակցությամբ վերսկսում են մի շարք սահմանափակիչ միջոցների գործողություններ, հաղորդում Է Associated Press գործակալությունը:
Իշխանությունները կարգադրել են փակել մասնավոր հիմնարկները կորոնավիրուսի ավելի լուրջ տարածմամբ գոտիներում, որտեղ COVID-19-ի բարձր ռիսկ կա: 275 քաղաքներում, ներառյալ Թեհրանը, փակ են բոլոր հասարակական այգիները, ռեստորանները, հրուշակեղենի, գեղեցկության սրահները, առևտրի կենտրոնները, գրախանութները:
Արգելվել է նաև այն քաղաքների միջև տեղափոխումը, որտեղ նշվում են կորոնավիրուսով հիվանդացության բարձր մակարդակները։
Արմեն Շահ