«Խոստացիր, որ միշտ կլինես մեր կողքին … Դարձիր մեր պահապան հրեշտակը .. Իմ ամենաթանկ մարդ .. Ներիր ինձ» . Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը

Երգիչ Հայկոյի կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը հուզիչ գրառումներ է թողել.

«Դու միշտ կատակում էիր , որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը , ինչու՞ այդ կատակը արեցիր և ինձ մենակ թողեցիք այս մեծ ու դաժան աշխարհում: Մեզ թողեցիր առանց աջակցության, առանց մեջքի , առանց իմաստի: Ես երբեք չեմ կարող լցնել քո տեղը մեր երեխայի սրտում … Ես չգիտեմ ինչպես նրան ասեմ այս մասին … Ես շատ եմ վախենում …

Դու բուժքրոջն ասացիր, որ ես ուժեղ եմ, ես կարող եմ լուծել ցանկացած հարց, բայց դու չես հասկացել, որ ես ուժեղ եմ, միայն քեզանով , գիտեի , որ եթե ինձ հետ ինչ -որ բան պատահի, Արմանը հայր ունի, և նա երբեք տխուր չի մնա: Առանց քեզ ես մնացի թույլ և անզոր, ես չեմ կարող ասել Արմանին ..

Ես նրան փակել եմ տանը, որպեսզի փողոցում նրան ոչ ոք չպատմի այս մասին: Ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկության օրերով և գաղափար անգամ չունի, թե ինչի համար են բոլորը վշտացած .. իսկ ես չեմ կարող նրան ասել դրա մասին .. Ես պարզապես չեմ կարող… ինչու՞ թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ: ..

Հիմա բոլորը ասում են ՝ ես պետք է ուժեղ լինեմ, ես մայր եմ , բայց չեմ կարող, ես չեմ կարող փոխարինել քեզ … Ի՞նչու Աստված վերցնում է լավերին ..

Ինչու՞ … Ես չեմ կարող գտնել այս հարցի պատասխանը և երբեք չեմ կարողանա հասկանալ …

Հանգչիր խաղաղությամբ .. Բայց խոստացիր, որ միշտ լինես մեր կողքին … Դարձիր մեր պահապան հրեշտակը .. Իմ ամենաթանկ մարդ .. Ներիր ինձ … »

Հաջորդ գրառման մեջ Անահիտ Սիմոնյանը գրում է .

«Ես գիտեմ, որ դու լսում ես ինձ… Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես և ականջիս կասես, թե ինչպես վարվել Արմանի հետ: Որովհետև դու ես միայն նրա լեզուն հասկանում, մեզ հաշտեցնում էիր մինչև վերջ՝ ասելով, որ դու ունես երկու երեխա: Երբ մենք վիճում էինք, զանգում էիր ինձ ու ասում:

-Եղիր ավելի մեղմ, գնա, գրկիր, համբուրիր նրան, ապա զանգահարում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա գրկիր, համբուրիր, դու ավելի փոքր ես, տղամարդու պես պետք է անես առաջին քայլը:

Չնայած մեր անձնական տարաձայնություններին՝ մենք միշտ միասին էինք, և դա երբեք չէր առանձնացնում մեր հոգիները: Մենք արթնանում էինք, դու զանգահարում էիր ինձ, ես արթնանում, զանգահարում էի քեզ, և մինչև քո վերջին օրերը մենք զգացինք, որ աշխարհում չկա իրարից թանկ մարդ, և չի կարող լինել մեկը, ով կկիսի մեր ուրախությունը և ցավը: Ոչ ոք չի կարողանա հասկանալ և զգալ այն ցավը, որը հավիտյան սպի կդառնա իմ սրտում:

Ես չեմ կարողանա մեր երեխային տալ այն զգացմունքները, որ դու էիր տալիս նրան, քանի որ ձեր կապն այլ էր: Դուք որպես մի ամբողջություն սիրում էիք միմյանց և սկսում էիք կատակել իմ մասին, որ նորից կսկսեմ ձեզ խանդել: Երանի ես կարողանայի ապրել խանդով ձեր սիրո նկատմամբ իմ ամբողջ կյանքում, բայց քո ներկայությամբ…

Եթե ես ինչ-որ կերպ կարողանայի օգնել քեզ… բայց ես չկարողացա, ներիր ինձ, որ քեզ ոչ մի կերպ չկարողացա օգնել»:

Նշենք , որ այսօր եւ վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) ստեղծագործությունները՝ ժամանակակից մի շարք ֆիլմերի սաունդթրեքերը։

Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի հիվшնդության դեմ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times