Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում , երեկ մենամարտեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և տպավորիչ հաղթանակ տանելով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Այսօր իր հարազատ քաղաք Գյումրիում մարզիկին դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի, սպորտի ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչներ և այլք:
«Քանի , որ վնшuվшցք ունեի մտածում էի որ կխանգարի չեմ կարողանա , պետք է վիրшհшտեի ձեռքս , nuկnռu կnտ-րվшծ է , և հետո նոր մասնակցեի , բայց թուրք մրացակից ունեի և նա համարվում էր ֆավորիտը մրցաշարի ու հնարավոր է հենց նա դառնար Եվրոպայի չեմպիոն: Այդ դեպքում պետք է թուրքիայի դրոշը ծածանվեր մեր երկրում , դրա համար անկախ նրանից , որ վնшuվшցք ունեի որոշեցի մասնակցեմ , որպեսզի թուրքիայի դրոշը չբարձրանա»: ,- ասել է Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: