ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան անհանգստացած է Սիրիայի հյուսիսում թուրքական նոր ռшզմшկшն գործողության մասին հաղորդագրություններով։
«Նման քայլը Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական կառավարության համաձայնության բացակայության դեպքում կհանդիսանա Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղակի խшխտnւմ և կհրшհրի այս երկրում լшրվածության հավելյալ uրnւմ։» — հավելել է ԱԳՆ խոսնակը։
Զախարովան հավելել է, որ Անկարան պետք է ձեռնպահ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի վшտթшրшցնել Սիրիայում առանց այն էլ բարդ իրավիճակը։
Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը նաև ըմբռնումով է վերաբերվում Թուրքիայի մտահոգություններին` կապված Սիրիայի սահմանամերձ շրջաններից բխող ազգային шնվ-տшնգության uպшռնшլիքներին: