Զբոսաշրջիկների պատմությունը Համացանցի ՀԻԹ . «Հայաստանից գնալն արդեն դժվար է լինելու , քանի որ…

Պատանեկության ստեղծագործական կենտրոնի աշխատակից Կարինե Փանոսյանը գրում է .

«Բարի պատմությունների օր։

Զբոսաշրջիկներիս հետ Կոնդում թափառում ենք։ Մտանք բակերից մեկը, ուր կարմիր թութն իր քաղցրագույն ժամանակներն էր վայելում։ Զբոսաշրջիկներս սկսեցին համտեսել թութը, երբ հայտնվեց տան տիրուհին, իսկ հետո՝ տերը, հետո սեղան բացվեց՝ քաղցրեղեն, սուրճ, կոնյակ։

Հյուրերը չկաշկանդվեցին ու համարձակորեն մտան թեմայի մեջ, Նույնիսկ զարմացա, սովորաբար մերժում են, ամաչում են, այս դեպքում այդպես չեղավ։ Իսկ դուրս գալուց ականջիս շշնջացին․

— Այստեղ որքա՞ն ենք վճարելու։ — Չեք վճարելու, սա հյուրասիրություն էր։ — Դա մտնում էր տուրի արժեքի մե՞ջ։
— Ո՜չ, նրանք ուղղակի ձեզ հյուրասիրեցին, քանի որ դուք իրենց տուն եք մտել։
— Այսինքն, միայն որովհետև մենք մտել ենք իրենց տուն, այն էլ առանց հարցնելու՝ իրենք մեզ հյուրասիրու՞մ են։ — Այո, այո։
— Բա իրենց շահը ո՞րն է։ — ՍԵՐԸ։

Հաջորդ օրը զանգ ստացա, շնորհակալություն էին հայտնում և ասում, որ Հայաստանից գնալն արդեն դժվար է լինելու։»

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս