Այոոոո Գասպար Տերտերյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում մեր սան Գասպար Տերտերյանը 60կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն։

Կիսաեզրափակիչ գոտեմարտում նա 5-1 հաշվով հաղթել է իրանցի Աբոլֆազի Հոսսեին Միրշեքարին: 1/4 եզրափակչում բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով` թուրք Յուսուֆ Քիլչանին:

Մինչ այդ նա առավելության էր հասել ղազախ Յուսուֆ Աշրապովի նկատմամբ, իսկ որակավորման փուլի գոտեմարտում Գասպարը ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող Զան Ռոբերտ Ֆուգիտտին:

Եզրափակչում Հայ մարզիկը գոտամարտելով Ֆրանսիան ներկայացնող Լուկաս Կեվին Գրասսոյի հետ` հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս