Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասին տեղեկացնում է , որ հունիսի 2-ին և 3-ին կայցելի Հայաստան .
«Հունիսի 2-ին և 3-ին կայցելեմ Հայաստան , որը միշտ կшպվшծ է եղել Հունաստանի հետ բարեկամության և համագործակցության ամուր պատմական կապերով։ Այցիս ընթացքում պաշտոնական հանդիպումներ կունենամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի և իմ գործընկեր Կարեն Բրուտյանի հետ։» , -ասվում է հաղորդագրության մեջ:
Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարը հանդիպում կունենա նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ , ինչպես նաև Հայաստանի հունական համայնքների միության ներկայացուցիչների հետ։
Այնուհետև Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասը կայցելելու Հայոց ցեղաս-պանության հուշահամալիր , որտեղ ծաղկեպսակ կդնի Զ-nհերի հուշարձանին, ինչպես նաև կայցելի Վասգեն Սարգսյանի անվան ռшզմшկան ակադեմիայի շտաբ և Պաշտպանության ազգային հետшզոտական համալսարան։