Հունաստանն ուժեղացնում է ճնշումը Գերմանիայի վրա՝ դադարեցնելու սուզանավերի վաճառքը Թուրքիային

Հունաստանը ուժեղացնում է ճնշումը Գերմանիայի վրա` դադարեցնելու 6 սուզանավի վաճառքը Թուրքիային` Էգեյան և Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար, հաղորդում է «1լուրեր»-ը հղում կատարելով Ahval-ին:

Հունաստանի պաշտոնյաները պնդում են, որ Թուրքիայի կողմից գերմանական արտադրության դժվար հայտնաբերվող Type 214 սուզանավերի ձեռքբերումը կհանգեցնի նրան, որ իրենց երկիրը կկորցնի ռшզմшկшն առավելությունը Էգեյան և Միջերկրական ծովի արևելյան շրջաններում:

Թուրքիան ձգտում է ավարտել Գերմանիայից մի շարք պաշտպանական գնումները, որոնք ներառում են նաև մասեր հայրենական արտադրության տանկերի ծրագրի համար:

Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածություն առաջացավ ծովային սահմանների շուրջ վե-ճերի պատճառով, երբ Անկարան Հունաստանի կղզիներին և Կիպրոսին հարող թուրքական ափերի մոտ սկսեց ածխաջրածնային հանքերի հայտնաբերման աշխատանքը: Կողմերն այդ տարածքն իրենցն են համարում:

Դեկտեմբերին Եվրամիությունը հաստատեց գազի հետախուզման մեջ ներգրավված թուրք պաշտոնյաների նկատմամբ պшտժшմիջnցները, բայց Գերմանիան մերժեց Թուրքիայի դեմ զե-նքի էմբարգո կիրառելու Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի առաջարկը, հատկապես սուզանավերի վաճառքն шրգելելու կոչերը:

«Թուրքիայի դեմ զե-նքի էմբարգոյի պահանջը ռшզմшվшրшկшն առումով ճիշտ չեմ համարում: Մենք տեսանք, թե ինչպես ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան հեշտությամբ հրթ-իռներ գնեց Ռուսաստանից, քանի որ չէր կարող դա անել ԱՄՆ-ից»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս