Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային , Հայաստանի հիմնի ժամանակ ադրբեջանցի մարզիկի պավացքի համար:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան , որոշում է կայացրել ադրբեջանցի մարզիկ Ջաֆարովին որակազրկել և զրկել մեդալից։
Տեղի է ունեցել նոր պարգևատրություն, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջավ պատվո հարթակից:
Նշենք, որ Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը վճռորոշ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: