Իրավիճակը միանգամից սրվել է . Իրանը զո րքեր է ուղարկում Սիրիայի հյուսիս՝ Թուրքիայի ներխու ժմանը ընդառաջ

Իրանը շարունակում է հզորացնել իր ռազ-մական ներկայությունը Սիրիայի հյուսիսում և կենդանի ուժ և ռազ-մական տեխնիկա է կենտրոնացնում սահմանային շրջաններում:
Տեղեկությունների համաձայն՝ 15 տա-նկ և ավելի քան 600 իրանամետ խմբավորումների զի-նյալներ են ուղարկվել ՍԻրիայի Թել-Ռըֆաթ քաղաք, որտեղ Թուրքիան քրդական ուժերի դեմ պատրաստվում է ռազ-մական գործողություն սկսել:

Իրանի զի-նված ուժերը Սիրիայի հյուսիսում գումարտակային մարտավարական խմբեր են տեղակայել, ապա վերահսկողության տակ են վերցրել Մինագ օդանավակայանը։ Այս տեղեկությունները հաստատում են ռուսական և թուրքական որոշ աղբյուրներ։ Օդանավակայանի գրավման նպատակի մասին մանրամասներ չկան։

Նշվում է, որ Թեհրանը պատրաստվում է հակահ-արված տալու Անկարային, եթե վերջինս ռազ-մական գործողություններ սկսի Սիրիայի հյուսիսում:

«Մահիր Ասադի վերահսկողության տակ գտնվող 4-րդ զր-ահապատ դիվիզիայի դաշնակից ուժերը եկել են աջակցելու Մինագին… Իրանական աշխարհազորայիններն ուժեղացրել են իրենց ներկայությունը Նուբլա և Զեհրա քաղաքներում», — հաղորդում է թուրք լրագրող Բեդրեթթին Բելյուքբաշին:

Սիրիայի Նուբլ և Ալ-Զահրա քաղաքները, որոնք շիա բնակչություն ունեն, գտնվում են Թել Ռիֆաթ քաղաքի մոտակայքում։ Աղբյուրը նշում է, որ Թել Ռըֆաթը Թուրքիայի զի-նված ուժերի թիրախներից մեկն է նախատեսվող ռազ-մական գործողության շրջանակներում:

Հիշեցվում է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Անկարան ցանկացած պահի կարող է ռազ-մական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս