Էրդողանը նորից անհիմն պնդումներ է արել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին և մի շարք անհիմն պնդումներ է արել:

«Եթե չեմ սխալվում Պուտինը խոսել էր Իլհամ Ալիևի հետ, նա նույնիսկ ինձ Ալիևի ողջույնները փոխանցեց:Նա ասաց, որ ինձ հետ էլ է խոսելու: Դրա շուրջ զարգացումների վերաբերյալ ես քիչ առաջ եմ խոսել Ալիևի հետ: Մեր զրույցի ժամանակ Ալիևն ասաց, որ «դրական ուղղությամբ է գնում: Ինչպես գիտեք Ալիևը Եվրամիության նախագահ Միշելի ու Փաշինյանի հետ հանդիպել էր: Հիշյալ հանդիպումն Ալիևի փոխանցմամբ, լավ էր անցել: Որքանով, որ գիտեմ հարցը առաջ է գնում»,-ասել է Էրդողանը:

Երեկ Թեհրանում կայացել էր երաշխավոր երկրներ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը Աստանայի ձևաչափով, որի ընթացքում վերահաստատվել է երաշխավոր երկրների պարտավորությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ հանդիպումների քննարկումների օրակարգում եղել է սիրիական ճգ-նաժամը:

Հավելենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել նաև Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Խոսվել էր նաև Ղարաբաղի հարցին մասին:

Ի դեպ Իրանից վերադառնալիս Էրդողանը խոստովանել է, որ Թուրքիան ու Իրանը Սիրիայի քրդական ուժերին ահաբ-եկչական չեն համարում, որի պատճառով ըստ մի շարք վերլուծաբանենրի՝ Սիրիայում նախատեսվող ռազ-մական գործողությունը կարող է հետաձգվել, ինչը լուրջ հարվ-ած կհասցնի Էրդողանի վարկանիշին երկրի ներսում:

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս