Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը անհետացման եզրին է . Թուրքիան կանգնած է կործանարար աղետի առջև

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայում շարունակվում են փոփոխության ենթարկվել կլիմայական պայմանները: Հայտնի է դարձել, որ Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ Բեյշեհիր լճի մակարդակը իջել է 1 տարվա ընթացքում: Որպես պատճառ առաջ են քաշվում մի քանի գործոն: Նախ կլիմայի փոփոխությունը, ապա բնակչության կողմից լճի ջրային պաշարների ոչ ճիշտ օգտագործումը:

Ընդ որում լճում կա 34 կղզի, որոնք ջր մակարդակի անկման պատճառով կարող են դառնալ թերակղզիներ: Բացի դրանից լճում առաջանում են նոր կղզիներ:

Ըստ աղբյուրի՝ նշվում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով նվազում է լճի կենդանական աշխարհը:

Նշվում է նաև, որ, եթե առաջիկայում առատ տեղումներ չլինեն, ապա լիճը մի քանի տարի հետո կվերանա:

Լիճը գտնվում է Թուրքիայի Քոնիա և Իսփարթա նահանգների միջև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս