Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն նոր ծանր պատժшմիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ . Մանրամասներ

Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները այօր հայտարարել են Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժшմիջոցների մասին: Բրիտանացիները պատժшմիջոցներ են սահմանել ռուսական լրատվամիջոցներին, իսկ ԱՄՆ-ն՝ տեխնոլոգիական ոլորտին։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը հայտարարել է , որ պատրաստվում են սահմանափակումներ մտցնել նաև այլ ոլորտներում։

Մասնավորապես «Ռուսաստանն Այսօր» մեդիա խումբը հայտնվել է Լոնդոնի նոր պատժшմիջոցների տակ։ Մեծ Բրիտանիայում ընկերության ակտիվները կսառեցվեն, քանի որ կազմակերպությունը աջակցություն է ստանում Ռուսաստանի իշխանությունների կողմից և «գործում է Ռուսաստանի կառավարության համար ռшզմшվшրшկան կարևոր տարածքում, մասնավորապես տեղեկատվության, կապի և թվային տեխնոլոգիաների ոլորտում», ասվում է փաստաթղթում։

Ինչպես նշվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության առանձին հայտարարության մեջ RT-ի հեռարձակման լիցենզիան չեղյալ համարելու որոշումից հետո, պատժшմիջոցները երաշխավորում են, որ RT-ն այլևս չի կարող վերադառնալ բրիտանական հեռուստատեսություն:

Բացի այդ, պատժшմիջոցներ են սահմանվել 12 ռուսաստանցիների, այդ թվում՝ «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Ժարովի, լրագրող Սերգեյ Բրիլևի և Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևի վրա:

ԱՄՆ-ի սև ցուցակում ներառված են 13 ՌԴ քաղաքացիներ և 21 կազմակերպություններ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս