Թուրքիան թույլ չի տա, որ նոր ահшբեկչшկшն կազմակերպություններ հայտնվեն Սիրիայում և կշարունակի պայքարել նրանց դեմ , այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Մեջլիսի) նախագահ Մուստաֆա Շենթոփը թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Շենթոփը նշել է , որ Թուրքիային դրա համար ԱՄՆ-ի թույլտվությունը պետք չէ, այդ ամնը թույլ է տալիս Թուրքիային կատարել միջազգային իրավունքը։ Բացի այդ, Մուստաֆա Շենթոփն ընդգծել է, որ Թուրքիան դարձել է այլ երկիր և կարիք ունի նոր Սահմանադրության։
Նշենք , որ Այսօր առավոտվանից թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Սիրիայում նախատեսվող Թուրքիայի նոր ռшզմшկան գործողությունը քուրդ զի-նյшլների դեմ ժամանակավորապես հետաձգվել է:
Ըստ աղբյուրի՝ հետաձգման պատճառն այն է, որ Թուրքիային տարածաշրջանային և միջազգային մակարդակով չի թույլատրվել անցկացնել ռшզմшկшն oպերшցիա: