Թուրքմենստանի նախկին նախագահը առաջարկում է երկրի գլխավոր պողոտաներից մեկը կոչել իր ձիու անունով և տեղադրել արձանը

Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովն առաջարկել է Ախալի շրջանում կառուցվող քաղաքի պողոտաներից մեկը կոչել իր ձիու՝ Ակխանի անունով:

Այդ մասին հաղորդել է «Նեյտրալնի Տուրկմենիստան» («Չեզոք Թուրքմենստան») պաշտոնաթերթը:

Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը ներկայիս նախագահ Սերդար Բերդիմուխամեդովի հայրն է:

Սերդար Բերդիմուխամեդովն առաջարկել է հոր ձիու՝ Ակխանի արձանը տեղադրել նորակառույց քաղաքում:

Բերդիմուխամեդով ավագն էլ, իր հերթին, առաջարկել է պողոտային, որտեղ կտեղադրվի արձանը, նույնպես տալ այդ ձիու անունը:

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը 2018 թվականին երկրում սահմանել է ազգային տոն՝ «Ախալթեքեյան նժույգի օրը»:

Ակխանի անունը 2018 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ ձին հետևի սմբակների վրա 4.19 վայրկյանում 10-ը մետր տարածություն անցել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս