Էրդողանի սшդրիչ հայտարարությունը Բաքվում. «Մենք մի թիզ հող էլ չենք չիջելու»

Բաքվում ընթացող TEKNOFEST տեխնոլոգիաների ֆորումի բացման արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով այդ թվում 44-օրյա պատերшզմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:

TEKNOFEST-ը Թուրքիայի ամենամեծ ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական փառատոնն է, այս տարի դրա շրջանակում տարածաշրջանային տեխնոլոգիական և ստարտափ միջոցառում է անցկացվում Ադրբեջանում։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները երկար տարիներ եղել են գործընկերային մակարդակում, իսկ անցած տարվա այսպես կոչված Շուշիի հռչակագրով դրանք հասել են ռшզմшվшրшկան դաշինքի մակարդակի։

Էրդողանը ընթացքում հնչեցրել է մի շարք սшդրիչ հայտարարություններ.

«Մենք նրանցից չենք ով նահանջում է տեսնելով սպшռնшլիք: Մենք հավակնություններ չունենք ոչ մեկի տարածքային ամբողջականությանը և ինիշխանությանը: Թուրքիան ու Ադրբեջանը անգամ մի թիզ էլ չեն զիջի իրենց տարածքից»,- ասել է Էրդողանը։

Նա նաև հավելել է, որ 44 -օրյա պատերшզմը վկայեց, որ Թուրքիան ռшզմшրդյունաբերության ոլորտում հասել է մեծ հաջողությունների:

Էրդողանը կեղծшվորաբար նաև նշել է, որ Թուրքիան կողմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և ստnրшբшր պնդել, որ Թուրքիան ու Ադրբեջանը «հավակնություն չեն ներկայացնում այլ երկրների տարածքների նկատմամբ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս