Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի նահանգային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը

Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի նահանգային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղաս պանությունը ճանաչող բանաձևին։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

«Շնորհակալություն ենք հայտնում Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա նահանգային խորհրդին և խորհրդի անդամ Ալբերտո Բուդային»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք , որ այսօր Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնել էր Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը.

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս