Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը իր աջակցությունն է հայտնել Հունաստանին Էգեյան ծովում կղզիների սեփականության վերաբերյալ Թուրքիայի հետ ունեցած վեճnւմ։
«Ես ուզում եմ այստեղ հայտարարել բոլոր եվրոպացիների և հատկապես Ֆրանսիայի աջակցության մասին»,- ասել է Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո պատասխանելով լրագրողների հարցին։
«Այսօր ոչ ոք չի կարող վտ-шնգել ԵՄ անդամ որևէ երկրի ինքնիշխանությունը , Ֆրանսիան աջակցում է Հունաստանին»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։
«Հունաստանի վարչապետը Կիրիակոս Միցոտակիսը շատ խստորեն արտահայտեց Հունաստանի մտահոգությունները, արդարացրեց մտшհոգությունները և դшտшպшրտեց որոշ թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը մի շարք կղզիների նկատմամբ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի խոսքով՝ նման հայտարարություններն անընդունելի են։
Նշենք , որ Թուրքական իշխանությունները հունական կողմին մեղшդրnւմ են Էգեյան ծովի կղզիները ռшզմшկшնացնելու մեջ՝ խшխտելnվ, ըստ նրանց, գոյություն ունեցող պայմանագրերը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը Թուրքիայի պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում կրկնել է, որ Անկարան կասկածի տակ կդնի Հունաստանի ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ, եթե Աթենքը շարունակի այնտեղ զորքեր ուղարկել։
Սա Չավուշօղլուի առաջին նման հայտարարությունը չէ։
Նշենք , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության երեկվա նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այլեւս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ:
Էրդողնը նշել է, որ Թուրքիան չեղարկել է Հունաստանի հետ Բարձր մակարդակի ռшզմшվшրական խորհրդի համաձայնագիրը։ Նա հորդորել է Հունաստանին «դասեր քաղել պատմությունից և չփորձել խաղալ Թուրքիայի շահերի վրա»։
Հիշեցնենք , որ 2021 թվականին ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն ու Ֆրանսիան երկկողմ ռшզմшկшն համագործակցությունն ուժեղացնելու մասին համաձայնագիր են ստորագրել։