Շատերը նմանություն են տեսնում Շառլ դը Գոլի և Լեւոն Տեր-Պետրոսյանի գործողություններում . Իսկ ինչ՞ու

«Այսօր, երբ երկրին սպասվում են փորձություններ, Ֆրանսիան թող իմանա, որ ես պատրաստ եմ իմ վրա վերցնել ողջ պատասխանատվությունը»: Շառլ դը Գոլ

Եւ ուրեմն, ի՞նչ առանձնահատուկ բան կա, ուրեմն, Շառլ դը Գոլի կերպարի մեջ

Ֆրանսիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնից 1946 թվականի հունվարի 20-ին տված հրաժարականից հետո՝ դը Գոլը մեկուսանում է Փարիզից շուրջ 200 կիլոմետր հեռու՝ Շամպանի փոքրիկ կալվածքում:

1946 թվականին հեռանալով իշխանությունից՝ դը Գոլը, 12 տարի անց, վերադարձել է ակտիվ քաղաքականություն եւ ընտրվել Ֆրանսիայի նախագահ: Դը Գոլը երկար ժամանակ համբերատար, հետեւողական սպասում էր իր ժամին եւ նա հստակ ձեւակերպել էր, թե որն է այն ժամը. Ֆրանսիան պետք է հասկանա, որ ինքը, միայն ինքը կարող է երկիրը դուրս բերել զարգացման որակական նոր մակարդակի, միայն ինքը կարող է փրկել Ֆրանսիան վերահաս шղետից, ինչպես մի անգամ արել է նախկինում:

Առաջին հեռացումից հետո դը Գոլը պատրաստ չէ քաղաքական ասպարեզ վերադառնալ որպես սովորական քաղաքական գործիչ կամ նախագահի թեկնածու: Նա կամ չի վերադառնա, կամ կվերադառնա որպես փրկիչ, որպես ժողովրդի հայր, որպես չգերազանցված պետական առաջնորդ:

1958-ին Ֆրանսիայում ստեղծված տնտեսական, քաղաքական ճգնшժшմը, Ալժիրում մեկնարկած զին-վпրшկшն խռ-пվпւթյпւնն ու պատ-երազմը հենց այսպիսի իրավիճակ են ստեղծում. բոլորը հայացքները հառում են դեպի դը Գոլը, փափագում են նրա վերադարձը, եւ Ֆրանսիայի գործող նախագահ Ռենե Կոտեն դը Գոլին խնդրում է ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը: Մի քանի ամիս անց՝ վարչապետ դը Գոլն ընտրվում է Ֆրանսիայի նախագահ:

Հ.Գ. Շատերը նմանություն են տեսնում Շառլ դը Գոլի և Լեւոն Տեր-Պետրոսյանի գործողություններում, վարած քաղաքականության մեջ:

Իրատեսական քաղաքականություն էջից

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս