Ուշագրավ քայլ Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլիի կողմից , որը արժանի է ուշադրության

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլին հրապարակել է Վրաստանի հյուրերի պատվո մատյանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը, որում հստակ երեւում է գրառմանն ուղեկցող՝ Արարատի պատկերը, որ արել է նախագահ Սարգսյանը, դրա ներքո գրելով՝ «ջերմ բարեւներ Հայաստանից»:

Հատկանշական է ոչ միայն նախագահ Սարգսյանի գրառումը, այլեւս դրա լուսանկարի հրապարակումը, որ արել է Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին, իր հերթին գրելով, որ այցը ավելի կամրապնդի հայ-վրացական կապը:

Վրաստանի նախագահի քայլը արժանի է ուշադրության: Հայստանի եւ Վրաստանի բնական դաշնակից լինելու մասին գրել եմ շատ անգամներ, թե պատ երազմից առաջ, թե հետո: Միաժամանակ հայտնի է Վրաստանում թուրք-ադրբեջանական ազդեցությունը: Ահա էս ֆոնին, Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին հրապարակում է Հայաստանի նախագահի Արարատի պատկերով գրառումը:

Բայց, իհարկե եզրակացությունը չի կարող լինել միարժեք: Չենք կարող թե բնական շահի եւ դաշնակցության գիտակցումը բացառել, եւ թե չենք կարող բացառել պարզապես այդ հրապարակումը Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա թանկ վաճառելու մոտիվը:

Համենայն դեպս կասկածից վեր է, որ հայ-վրացական հարաբերության խորացումը Հայաստանի համար անբեկանելի առաջնահերթություն է, ընդ որում նույնը Վրաստանի համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս