Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ զինվnրшկшն տարիքի տղամարդիկ չպետք է լքեն երկիրը, քանի որ օրական 50-ից 100 մարդ մшհшնում է Արևելքում։
«Ես չգիտեմ, թե ում պետք է ուղղված լինի այս խնդրագիրը, գուցե ինձ, կամ գուցե այն ծնողներին, ովքեր կորցրել են իրենց որդիներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են այս կամ այն տարածաշրջանը, այս կամ այն շրջանը: Այսօր արդեն օրական 50-ից 100 մարդ կարող է զnհվել ամենադժվար ուղղությամբ՝ Արևելքում… Նրանք պաշտպանում են մեր պետությունն ու մեր անկախությունը, ինչի մասին աշխարհում բոլորն են խոսում։
Եվ հիմա նրանք դիմում են ինձ , որպեսզի ես իմ հերթին խնդրեմ մեր տղամարդկանց ռшզմшկшն դրության ժամանակ չլքեն մեր պետությունը, կարծում եմ, որ դա իրականում ինձ ուղղված խնդրանք չէ։ Սա մարդկային ձևով: Իսկ օրենքով մենք որոշակի ժամանակ ունենք արձագանքելու այս ամենին»: ,- ասել է Զելենսկին: