Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել երկրի նահանգներում իշխող կուսակցության ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը:
«Ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված էներգակիրների գների կտրուկ թռիչքը նույնպես բացասաբար է անդրադառնում Թուրքիայի տնտեսության վրա։ Այս իրավիճակում երկրի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը՝ նվազագույնի հասցնելու վնասը և աջակցելու երկրի բնակչությանը։» Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը։
Էրդողանը հիշեցրել է, որ երբ 2002 թվականին ԱԶԿ-ն եկավ իշխանության, Թուրքիայի արտահանման ծավալը կազմում էր 36 միլիարդ դոլար, մինչդեռ այսօր կառավարությունը 500 միլիարդ դոլարի հավակնոտ նպատակ է դնում։
«Կառավարության նպատակն է արտահանումը հասցնել 500 միլիարդ դոլարի, իսկ հետո կրկնապատկել այդ թիվը: Արտահանման աճը կապված է զբաղվածության մասշտաբի աճի հետ։ Արտադրությունն ավելանում է, զբոսաշրջությունը զարգանում է. Կասկածից վեր է, ես Թուրքիան կդարձնեմ 21-րդ դարի վառվող աստղը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։