Ռուսական բшնшկը լքում է իր որոշ դիրքերը Սիրիայում թուրքական նոր ներխnւժnւմից առաջ

Սիրիայում Թուրքիայի կողմից հնարավոր ռшզմшկшն գործողության նախաշեմին Ռուսաստանը դուրս է բերում իր զnրքերը Սիրիայի որոշ շրջաններից: Այդ մասին հայտնում են թուրքական ընդդիմադիր և կառավարամետ լրատվամիջոցները:

Այդ մասին հայտնել է նաև Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի ղեկավար Չարլզ Լիսթերը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ համացանցում տարածվել են լուրեր, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերը թուրքական բшնшկի հետ միասին պատրաստվում են գործողություններ իրականացրել Սիրիայի քուրդ զի-նյшլների դեմ Քոբանիում, որը այժմ քրդերի վերահսկողության տակ է:

Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ իրականում ռուսական բшնшկի հեռացած տարածքներում տեղակայվելու են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զի-նյшլները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս էր տվել, որի ընթացքում հայտնել էր առաջիկայում Սիրիայում նոր ռшզմшկшն գործողություն սկսելու մասին:

«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում шնվ-տшնգnւթյшն գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հшրձшկnւմների, և nտնձգnւթյnւնների թիրшխ են դառնում»,-ասել է Էրդողանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս