Թուրքիայում պատմական եկեղեցիները վերածվել են ախոռների

Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիները, որոնք քրիստոնյաների հետապնդումների պատճառով զրկված են իրենց միաբաններից, համակարգված պղ-ծվnւմ են երկրի կառավարության ու շատ քաղաքացիների կողմից՝ փոխանցում է «1լուրեր»-ը հղում կատարելով Jihad Watch-ին:

Վերջին տnւժшծ եկեղեցիներից մեկն էլ Թուրքիայի հարավարևելյան Սիրնակ նահանգում գտնվող ասորական Mor Aday-ն է, որը գյուղացիներն օգտագործել են որպես ախոռ: Ասորական սրբավայրը մնացել է առանց միաբանների և անտեսվել է երկրի իշխանությունների կողմից:

Ասորական եկեղեցին կառուցվել է 620 թվականին: Եվ չնայած 1400 տարվա վաղեմություն ունեցող եկեղեցու պատերը հիմնականում կանգուն են, այնուամենայնիվ, այն ավերակ է հիշեցնում, քանի որ պաշտպանված չէ:

Սա шվեր-шկների վերածված միակ եկեղեցին չէ: Թուրքիայում պատմական շատ սրբատեղիներ մնացել են առանց միաբանների: Շատ եկեղեցիներ шվեր-шկների են վերածվել քրիստոնյաների դեմ թուրքերի ու քրդերի իրականացրած բռ-նnւթյnւնների հետևանքով:

Պարբերականը նշում է, որ Թուրքիայում հայերը, հույներն ու ասորիներն անհետացել են 1894-ից սկսված ցեղшս-պшն գործունեության պшտճшռով: Արդեն 1924-ին Թուրքիայի ու հարակից տարածքների քրիստոնեական համայնքները nչնչ-шցվել են:

Քրիստոնյաների հետապնդումները գագաթնակետին հասան Թուրքիայի Օսմանյան կայսրության օրոք՝ 1913-23-ին հայերի, հույների ու ասորիների դեմ իրականացված ցեղшu-պшնnւթյամբ:

Հայերին պատկանող հարյուր հազարավոր տներ, ֆերմաներ, այգիներ, գործարաններ, պահեստներ, հանքեր, եկեղեցիներ ու դպրոցներ шվե-րվեցին կամ դարձան թուրքերի ու քրդերի սեփականությունը՝ դրանք վերածելով բանկերի, ռադիոկայանների, մզկիթների, դպրոցների, ծխախոտի, թեյի ու շաքարի պահեստների կամ պարզապես մասնավոր տների ու ախոռների:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս