Եվս 6 ամսով կերկարաձգվի թուրքական ապրանքի ներկրման ար գելքը . Վարոս Սիմոնյան

«Մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանը դառնում է ԵՄ-ի գործընկեր երկիր, ինչն օտարերկրյա ներդրողների համար լուրջ երաշխիք է»։

«Մտադիր ենք ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքի ներկրման ար գելքը»:

Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Հիշեցնենք , որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր ար գելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Ար գելքն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտ անգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձ ազերծված պատ երազմական և ահաբ եկչական գործողություններին:

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման ար գելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխա րգելվում է նաև թշ նամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտ անգների ներթափանցումը Հայաստան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս