Վրաստանում նախաձեռնություն է սկսվել ռուսական էստրադան հանրային վայրերում ամբողջովին արգելելու համար

Վրացական «Հեղինակային իրավունքների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը պայքարում է ռուսական էստրադան տրանսպորտում, հյուրանոցներում, սրճարաններում , ռեստորաններում, ինչպես նաև սոցիալական ցանցերում արգելելու համար։

Ինչպես հաղորդում է վրացական լրատվամիջոցները «շարժման ստեղծողները վրդովված են, որ Վրաստանում զբոսաշրջիկներին գրավելու համար հաճախ օգտագործում են ռուսական ցածրորակ էստրադային երաժշտություն»:

«Ինչպես տեսնում եք, մենք ամբողջությամբ չենք ընկալել 2008-ի պատ-երազմը և մեր երկրի սահմանների կրճատումը 20%-ով, և հիմա չենք հասկանում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Ռուսական երաժշտությունը դեռ լայնորեն կիրառվում է մեր երկրում, որը մի կողմից ստեղծում է Ռուսաստանի հետ միասնության կեղծ զգացում, իսկ մյուս կողմից՝ ազդեցություն ձեռք բերելու զ-ենք՝ առաջին հայացքից՝ անվնաս, բայց թշ-նամու ձեռքում հզոր և ուղղված է Վրաստանի ժողովրդին» , — ասվում է հայտարարության մեջ:

Ռուսական երաժշտությունից հրաժարվելը, ըստ կոչի հեղինակների, «Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու բարոյական պարտքն է»։

Կազմակերպությունը խնդրում է «բոլորին միանալ քարոզարշավին և նպաստել Ռուսաստանի ազդեցության նվազեցման կարևոր գործին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս