Անկարան հիասթափված է Արևելյան Միջերկրական և Էգեյան ծովում ԵՄ դիրքորոշումից , այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Արևելյան Միջերկրական և Էգեյան ծովի վերաբերյալ մաքսիմալիստական և միջազգային իրավունքին հակասող թեզերը օրինականացնելու ԵՄ փորձերը։ Թուրքիայի Արտգործնախարարության հայտարարության մեջ հիասթափություն է արտահայտված Անկարայի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի կապակցությամբ, որը դրսևորվել է Բրյուսելում ԵՄ առաջնորդների վերջին գագաթնաժողովում։
«Ցավալի է, որ ԵՄ գագաթնաժողովում ընդունված բանաձեւերը մեր երկրի նկատմամբ ցուցաբերում են կողմնակալ, անհեռատես և իրականությունից կտ-րված վերաբերմունք»,- ասվում է կոմյունիկեի մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն հիշեցրել է Հունաստանի պահանջները Թուրքիայի ազգային օդային տարածքում 10 մղոն գոտի ստեղծելու մասին, Աթենքի կողմից Էգեյան ծովի կղզիների ռազ-մականացումը Թուրքիայի ափերի մոտ և Հունաստանի իշխանությունների քաղաքականությունը՝ իբր բռ-նի կերպով ապաստան հայցողներին վտարելու մասին: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵՄ-ի լռությունն այս հարցերի վերաբերյալ չի նպաստում դրանց լուծմանը և իբր վն-ասում է տարածաշրջանային կայունությանը։