Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճած ոսկե մեդալը նվիրել է իրեն վիրահատած բժշկին

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, ով ՀՀ սպորտային մարմնամարզության մրցաշարում օղակներ մարզաձևում նվաճել է ոսկե մեդալ, մրցանակը նվիրել է իրեն վիրահատած բժիշկ Հայկ Աղամալյանին։

«Այսօր առավոտյան գեղեցիկ նվեր ստացա շատ շնորհալի մարզիկ Արթուր Ավետիսյանի կողմից։ Արթուրն ընդամենը չորս ամիս առաջ վիրահատվել է ուսահոդի բարդ վն ասվածքի կապակցությամբ, որտեղ մեր կողմից արթրոկոպիկ եղանակով կատարվել է ջլերի վերականգնում, և այսօր նա կրկին մրցահարթակում է։

Մի քանի օր առաջ տեղի ունեցած ՀՀ սպորտային մարմնամարզության մրցաշարում, օղակներ մարզաձևում, Արթուրը ճանաչվել է հաղթող, և իր ոսկե մեդալը նվիրեց ինձ։ Արթուր ջան, ես իսկապես հիացած եմ քեզնով և շատ ուրախ, որ կարողացել եմ օգնել քեզ վերադառնալ մեծ սպորտ։

Ես քեզ մաղթում եմ բազմաթիվ հաղթանակներ ու նվաճումներ, միջազգային մեդալներ՝ միայն ոսկե փայլով։ Լինես առողջ ու միշտ հաղթող։ Շնորհավոր հաղթանակդ»,- այս մասին Աղամալյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս