ՀՀ ԱԱԾ ռազ-մական հակահետախ-ուզության և քնն-չական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախ-ուզական ու համակցված քրեադ-ատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զի-նծառայող, սոցիալական ցանցի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, հավաքագրվել նրանց կողմից և տվել իր համաձայնությունը՝ հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։
Դրանից հետո, օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով նախկին զի-նծառայողը հավաքել ու վարձատրության դիմաց օտարերկրյա հետախ-ուզական ծառայության աշխատակցին նամակագրության միջոցով հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազ-մական բնույթի այլ տեղեկություն հանդիսացող՝ իրենց ստո-րաբաժանման պահպանության ներքո գտնվող մար-տական դիրքի տեղակայման վայրի, մար-տական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, նրանց զի-նվածության, մար-տական առաջադրանքի, մար-տական հերթապահություն իրականացնելու հետ կապ-ված այլ տվյալներ, ինչպես նաև զո-րամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, զո-րամասի վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զո-րամասի մար-տական համարը, զո-րամասի զի-նտեխնիկայի վերաբերյալ տվյալները, լուսանկարել և ուղարկել է մար-տական դիրքի խրամուղիները, դիրքին մոտեցող ճանապարհները, դիրքի տեղակայման կոորդինատները՝ այդ կերպ լր-տեսության եղանակով կատարելով պետական դավ-աճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվ-տանգության։
Բացի դրանից, օտարերկրյա հետախ-ուզական ծառայության առաջադրանքով զի-նծառայողը կապ է հաստատել նախկին համածառայակցի հետ և փորձել հանձնելու նպատակով ձեռք բերել ռազ-մական բնագավառին վերաբերող այլ տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ ՊՆ համար N զո-րամասի վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զո-րամասի մար-տական համարը, զո-րամասի զի-նտեխնիկայի վերաբերյալ տվյալները, որպիսի գործողությունների կատարումը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Դավաճանական գործողությունների դիմաց նախկին զի-նծառայողն օտարերկրյա հատուկ ծառայություններից մաս-մաս ստացել, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերել հետագայում ստանալ ընդհանուր 2800 ԱՄՆ դոլար և 6000 ՌԴ ռուբլի գումար։
Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավ-աճանության հատկանիշներով քննվող մեկ այլ գործով ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող պայմանագրային զի-նծառայողը, սոցիալական ցանցերի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ և հավաքագրվել նրանց կողմից։
Դրանից հետո, հիշյալ զի-նծառայողը ռազ-մական բնույթի տեղեկություններ փոխանցելու դիմաց գումար ստանալու նպատակով, հավաքել և բջջային հավելվածների միջոցով նրանց է փոխանցել Հայաստանի Հանրապետության անվ-տանգությանը սպառնացող ռազ-մական բնույթի պետական գաղտնիք կազմող տեղեկություններ հանդիսացող՝ զո-րակոչի, զո-րամասի զրա-հատեխնիկայի, տրանսպորտային միջոցների, զո-րամասի պահպանության տակ գտնվող մար-տական դիրքերի, զո-րամասի տեղակայման և շենքերի դասավորվածության, զո-րամասի կարգացուցակի և այլնի վերաբերյալ տեղեկություններ՝ այդ կերպ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշ-նամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերելով օգնություն և վն-աս հասցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին անվ-տանգությանը՝ նշված գործողությունների համար բանկային փոխանցումներով պարբերաբար ստանալով ընդհանուր 900 ԱՄՆ դոլար գումար, իսկ պետական դավ-աճանություն կատարելու հետև-անքով հակառակորդին ընձեռվել է իրական հնարավորություն կատարելու ճշգրիտ հաշվարկներ, տարբեր հատվածներում ընդգրկված ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները:
Պետական դավ-աճանություն կատարելու անմիջականորեն ծա-գած կասկածանքի հիման վրա հիշյալ երկու զի-նծառայողները ձերբ-ակալվել են և տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալ-անավորումը։
ՀՀ ազգային անվ-տանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խա-րխլող հիշյալ հանց-ագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լր-տեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պա-տժի կամ քրե-աիրավական այլ ներգործության։
Ծանուցում. ենթադրյալ հան-ցանքի մեջ կասկածվողը կամ մեղ-ադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քր-եական դա-տավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դա-տարանի՝ օրինական ուժի մեջ մտած դա-տավճռով: