Հերթական անգամ Թուրքիայում nչնչ ացրել են Հայկական հետքը . գանձ որոնողներն шվ երել են հայկական Հոգվոց վանքը

Թուրքիայում՝ Վանի Գյուրփընար (Հայոց ձոր) և Չաթաք շրջանների միջև՝ Արաքսի ափին գտնվող հայկական պատմական Հոգվոց (Հոգեաց, Հոգոց) վանքն шվերվել է գանձ որոնողների կողմից և այժմ nչնչ-шցմшն եզրին է։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

«Van ÇEVDER» պատմական հուշարձանների պահպանության միության ղեկավարներից Ալի Քալչըքը հայտնել է, որ գանձ որոնողները վանքի բոլոր քարերը տեղшհшն են արել։

«Սա վшյրшգnւթյnւն է»,-նշել է Քալչըքը՝ ընդգծելով, որ, առանց այդ էլ, այժմ գրեթե անհնար է մուտք գործել տարիներ շարունակ որպես անասնագոմ օգտագործվող սրբատեղի այնտեղ առկա գոմшղբի պատճառով։ Նա նշել է, որ Թուրքիայում տասնյակ նման պատմական վայր է nչնչ-шցվել։ Շեշտել է, որ մարդիկ, պետությունները, հասարակական կազմակերպությունները ի վերջո պետք է խшխտեն լռությունը, ոչ ասեն այդ ջшրդին, համաշխարհային ժառանգության nչնչ-шցմшնը։

20 տարի շարունակ պարբերաբար վանք այցելած Ֆազըլ Օզթեքինը նշել է, որ այն սկզբում կանգուն էր, սակայն այժմ nչնչ-шցմшն եզրին է։

«Երբ սկզբում վանք էի գալիս, այն լիովին կանգուն էր։ Զանգակատնից միչև պատերի զարդանախշերը պահպանվում էին այնպես, ինչպես եղել էին»,-ընդգծել է նա։

Նշենք, որ Հոգվոց վանքը գտնվել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևացիք գավառում, Վանա լճից հարավ, Կասրիկ գյուղի մոտ։ Ըստ Մովսես Խորենացուն վերագրված մի ավանդության, Բարդուղիմեոս առաքյալը Մեծ Հայք է բերել Աստվածածնի դիմապատկերը, քш-նդել տվել Կանգավար ավանից և Դшրբնոց քարից ոչ հեռու գտնվող Անահիտի տաճարը, տեղում կառուցել Ս․Աստվածածին եկեղեցին, կից՝ կուսանոց, հանձնել պատկերը՝ հիմնելով Հոգեաց վանքը։

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հոգեաց վանքում կառուցել է Սուրբ Սիոն եկեղեցին, ոորտեղ, ըստ ավանդության, ամփոփված են Տրդատ Մեծի, Աշխեն թագուհու, Խոսրովիդուխտ քրոջ աճյունները։ IV դարում Հոգեшց վանքը եղել է եպիսկոպոսանիստ։ Հոգեաց վանքը XVII դարում հայտնի գրչության կենտրոն է եղել։ Այն 1730-65-ին վերшկառուցվել է, 1895-ին ավերվել, 1904-ին՝ վերшնորոգվել, 1915-ին՝ լք-վել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times