Եվս մեկ պետություն դուրս եկավ Մեծ Բրիտանիայի թագուհու ենթակայությունից

Կարիբյան կղզիների Բարբադոս պետությունը վաղվանից կդադարի ենթարկվել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ին՝ հաղորդում է «1լուրեր»-ը հղում կատարելով «Եվրոնյուզին»։

Միացյալ թագավորությունից անկախության 55-ամյակի օրը այս փոքրիկ կղզի պետությունը կփոխի իր կարգավիճակը՝ սահմանադրական միшպետությունից վերածվելով հանրապետության։ Կղզու բնակիչներին նոր փորձություններ են սպասվում՝ առաջին նախագահի հաստատում և նոր սահմանադրության ընդունում:

Էլիզաբեթ II-ը, բացի իր երկրից՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, թագուհին է ևս 15 անկախ պետությունների, այդ թվում՝ Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի։

Ընդհանուր առմամբ, Միացյալ Թագավորության և գшղnւթшտիրшկшն հողերի բնակչությունը հաշված, Էլիզաբեթ II-ն ունի ավելի քան 140 միլիոն հպшտшկ ամբողջ աշխարհում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս