ՆԱՏՕ-ն հավատում է Դոնբասը և Ղրիմը վերադարձնելու Ուկրաինայի կարողությանը

Հյուսիսատլանտյան դաշինքը խոստովանում է, որ Ուկրաինան ի վիճակի է վերադարձնել Դոնբասը և Ղրիմը, եթե շարունակի ներկայիս պայքարը։ Այս մասին այսօր մայիսի 18-ին ասել է ՆԱՏՕ-ի ռшզմшկան ներկայացուցիչը, ով նաև տիրապետում է հետшխnւզnւթյшն տվյալներին։

ՆԱՏՕ-ի որոշ շրջանակներ այժմ քննարկում են, թե արդյոք Կիևը կարող է վերադարձնել Ղրիմը և Դոնբասի տարածքները, որոնք գրավել է Ռուսաստանը 2014 թվականին։ Պաշտոնյայի խոսքով՝ ներկա քննարկումն այն է, որ թափը զգալիորեն փոխվել է հօգուտ Ուկրաինայի։

«Ես կարծում եմ, որ նրանք կարող են հետ վերցնել Ղրիմն ու Դոնբասը, այո։ Ոչ հիմա, ոչ շուտով, բայց եթե նրանք կարողանան շարունակել պայքարը, ես այդպես եմ կարծում»,- ասել է պաշտոնյան։

Միաժամանակ նա կասկած է հայտնել, թե արդյոք Ուկրաինան իսկապես պետք է պայքարի իր տարածքը վերադարձնելու համար, քանի որ այդ շրջանների ոչ ողջ բնակչությունն է դրական վերաբերվում դրան։

Վերջինս նշել է, որ ՆԱՏՕ-ն առաջիկա շաբաթների ընթացքում մեծ հաջողություններ չի ակնկալում ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ Ռուսաստանի համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս