Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին՝ Կարսում համատեղ զորավարժություններ են սկսել: Զորավարժությունների անվանումն է «Հեյդար Ալիև»:
Զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները: Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, որը զորավարժություններից լուսանկարներ է հրապարակել:
Թուրքական աղբյուրները առայժմ այլ մանրամասներ չեն ներկայացնում: Լուսանկարներից երևում է,որ զորավարժությունների ժամանակ օգտագործվել են տшնկեր և ռшզմшկան ուղղաթիռներ: