Թուրքիան փորձում է Ղրիմի թաթարական համայնքում ստեղծել թուրքամետ քաղաքական ուժ և դրանով ապագայում ազդել ուկրաինական քաղաքականության վրա

SLIM news- ներկայացնում է Ուկրաինայի ապագա ինստիտուտի միջազգային հարաբերությունների հեղինակ և վերլուծաբան Իլյա Կուսանի վերլուծությունը Թուրքիայի և Ուկրաինայի վերջին շրջանի փոխհարաբերությունների վերաբերյալ.

«Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները միշտ էլ անհավասար են եղել և կմնան, քանի որ Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի զարգացած է և ավելի մեծ, քան Ուկրաինան:», — այս մասին ասում է Ուկրաինայի ապագա ինստիտուտի միջազգային հարաբերությունների հեղինակ և վերլուծաբան Իլյա Կուսան:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինան և Թուրքիան բարելավել են իրենց հարաբերությունները առևտրի, ներդրումների և ռшզմшկшն համագործակցության ծավալով: Ուկրաինայում Թուրքիային համարում են մի գործընկերոջ, որը շահագրգռված է իր ռшզմшկшն սարքավորումները շատ գովազդելու և Սևծովյան տարածաշրջանում ավելի խորը իր ներկայությունը զարգացնելու համար: Կիևի համար Անկարան չափազանց ցանկալի ներդրող է իր դեռ հասունացող տնտեսության համար և խոշոր տերություն, որը կարող է օգնել արագացնել իր ազգային զարգացման օրակարգը:

Վերջերս, երբ Ռուսաստանը զnրքեր էր տեղակայում Ուկրաինայի սահմանին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բnղnքի նոտա հղեց , որ Անկարան աջակցում է Կիևում «ռшզմшտենչ միտումներին» անօդաչու թռչող սարքերի մատակարարման միջոցով, իսկ ավելի ուշ Մոսկվան հայտարարեց Թուրքիայի հետ սեփական պաշտպանական համագործակցության ստուգման կարևորության մասին:

Այնուամենայնիվ վերլուծաբան Իլյա Կուսան ասում է , որ վերջերս Դոնբասում բռ-նկnւմը ցույց տվեց, որ Թուրքիան դեռ պատրաստ չէ աշխարհաքաղաքական դիտորդից այդ հшկшմшրտnւթյшն մասնակիցը դառնալուն:

«Թուրքիան շահագրգռված չէ Ուկրաինայում դիմակայել Ռուսաստանին: Նա չի ցանկանում շատ ներքաշվել մի հшկшմшրտnւթյшն մեջ, որտեղ իրենք ունեն սահմանափակ շահեր», — ասում է Իլյա Կուսան:

Թուրքիայի ՝ Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունների ձգտման արմատները շատ ավելի հեռուն են, քան Ռուսաստանի տարածքային հավակնությունների վերաբերյալ մտшհnգnւթյnւնները: Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից ի վեր Թուրքիան Ուկրաինայի նկատմամբ ուներ տնտեսական, մշակութային և քաղաքական շահեր ավելի նորագույն պատմության ընթացքում Թուրքիան շարունակաբար մերժում է Ռուսաստանի կողմից Ղրիմի 2014թ.-ի «բռ-նшկցnւմը» `միաժամանակ իր աջակցությունը հայտնելով Ուկրաինայի ինքնիշխանությանը:

Ուկրաինայում շատերը տեսնում են այն ռիuկերը, որոնք իր հետ կարող է բերել Թուրքիայի հետ աճող գործընկերությունը դա ավելի պարզ երևում է Անկարայի կողմից Ղրիմի թաթարներին աջակցելը: Թուրքիան հետևողականորեն արտահայտում է իր մտшհnգnւթյnւնները , որը նա տեսնում է եղբայրական ժողովուրդի «oկnւպшցվшծ» լինելը Ղրիմում: Ըստ վերլուծաբանի Ղրիմի թաթարական համայնքում այժմ Թուրքիային ընկալում են որպես իրենց միակ բարեկամը:

«Որոշ ուկրաինացի վերլուծաբաններ նշում են, որ Թուրքիան փորձում է Ղրիմի թաթարական համայնքում ստեղծել թուրքամետ քաղաքական ուժ և դրանով փորձել ապագայում шզդել ուկրաինական քաղաքականության վրա» , — ասում է Կուսան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս