Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը անվանել է «զրո»

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունքները «հավասար են զրոյի»․ Ալիև

ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունքները «հավասար են զրոյի»՝ չնայած այն գործեց 28 տարի։ Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում։

«Մինսկի խմբի գործունեության արդյունքները հավասար էին զրոյի: Եվ դա այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահող երկրներն աշխարհի առաջատար պետություններ են, միջուկային տերություններ, ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ:

Անշուշտ, եթե լուրջ ճնշում գործադրվեր Հայաստանի վրա և կիրառվեին պшտժшմիջnցներ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պшհшնջները, ապա այդ հարցը կարող էր վաղուց գտնել իր խաղաղ լուծումը: Ցավոք, դա տեղի չունեցավ: Ընդհակառակը, քայլեր էին ձեռնարկվում հարցը սառեցնելու ուղղությամբ»,-ասել է նա։

Ալիևը ղարաբաղյան հարցը համարում է լուծված։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս