Իբրահիմ Ռաիսին հուսով է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետում լավ և դրական քայլեր կիրականացվեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Տաջիկստանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և կարևորել երկու երկրների կառավարությունների ներդաշնակ գործելու հնարավորությունները:

«Մեր գործունեությունը մեկնարկել է նույն ժամանակահատվածում։ Կարծում եմ, որ դա նրբություն է, որը հնարավորություն է ստեղծում հստակ ներդաշնակել մեր գործողությունները, մասնավորապես, մեր երկու երկրների և տարածաշրջանային հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռաիսիի հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը։

Իրանի նախագահն էլ իր հերթին շնորհավորել է ՀՀ վարչապետին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպել։ Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հուսով եմ՝ պաշտոնավարման նոր ժամկետում լավ և դրական քայլեր կիրականացվեն»,- ասաց Ռաիսին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս