ՀՀ-ում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու. Նիկոլ Փաշինյան . (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուսուցչի մասնագիտությունը՝ ռազմավարական առաջնահերթություն» և հրապարակել տեսանյութ.

«Ապագայի նկատմամբ , այո մեր հավատը սասանվել է , բայց մենք իրար հետ պետք է վերականգնենք այդ հավատը , առաջին հերթին կրթության միջոցով: Այս տարվանից մենք սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքում ՀՀ-ում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու։

Այն ուսուցիչները, ովքեր ատեստավորմամբ իրենց բարձր որակավորումը կհաստատեն, նրանց աշխատավարձը նոյեմբերից արդեն 30-50 տոկոսով կբարձրանա աշխատավարձը։ Բայց սա մենակ ուսուցիչների համար չէ, սա մեր երեխաների համար է, որ մենք հնարավորություն կտանք ուսուցիչներին իրենց աշխատանքի վրա կենտրոնանալ։

Եվ նաև դրանից հետո էլ լավ աշխատանքի արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան միավորներ ավելացնել իրենց անհատական վարկանիշին և ինչքան միավորները բարձրանան, այնքան աշխատավարձերը զուգահեռ կմեծանան։

Սա նշանակում է, որ մեր երեխաները ավելի հուսալի գիտելիք կունենան: Եվ այսպես մի քանի տարվա ընթացքում մենք համոզված կլինենք , որ 3-4 տարվա ընթացքում մեր դպրոց մտնում են միայն բարձր որակավորում ունեցող ուսոցիչներ»,-ասել է Փաշինյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս