Մակրոնը մերժել է Պուտինի գաղափարը

Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է գազը ռուբլով վճարելու անհնարինության մասին։

Նշենք ,որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մեկ ժամ տևած հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նախագահները քննարկել են նաև Մոսկվայի որոշումը՝ անցնել ռուսական գազի մատակարարումների համար ռուբլով վճարելուն։

Մակրոնը գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը պայմանագրերի խшխտում է անվանել:

Կրեմլը հայտնում է , որ կողմերը քննարկել են նաև Մարիուպոլից խաղաղ բնակիչների տшրհшնումը:

Ռուս փորձագետների կարծիքով՝ գազի վճարումների մեջ ռուբլու անցումը կօգնի աջակցել ազգային արժույթին: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է ածխաջրածինների փոխադրման եւ պահեստավորման ոլորտում միջազգային վերլուծաբան Վլադիմիր Դեմիդովը։ Այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ որոշումը «կարող է դառնալ ԵՄ երկրների համար գազի մատակարարումների դիվերսիֆիկացիան արագացնելու ևս մեկ խթան» և հանգեցնել դրանցում «Գազպրոմի» մասնաբաժնի կրճատմանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս