Թուրքիան առաջարկում է Շուշին հռչակել ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք

Թուրքական աշխարհի ճարտարապետների և քաղաքաշինական միությունը առաջարկել է Շուշի քաղաքը հռչակել որպես ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Այս մասին հաղորդում է «Անադոլուն»:

Նախաձեռնության մասին հնչեցրել է ճարտարապետների և քաղաքաշինական միության ղեկավար, Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության փոխնախարար Մոջահիթ Դեմիրթաշը:

«Այս քայլը կամրապնդի Շուշիի հեղինակությունը միջազգային ասպարեզում, ինչպես նաև կնպաստի Ղարաբաղում հաղթանակի ամրապնդմանը», — ասել է փոխնախարարը:

Դեմիրթաշը շեշտել է , որ ճարտարապետների և քաղաքաշինական միությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ շրջանների վերականգնման գործընթացում:

Նրա խոսքով, 2022 թվականին նախատեսվում է կազմակերպել գիտական միջազգային մրցույթ `թյուրքական աշխարհի հին քաղաքների վերակառուցման համար և պատրաստել նախաձեռնությունների 100-ամյա ծրագիր` ուղղված Ադրբեջանի վերհսկողության տակ հայտնված Ղարաբաղի շրջանի զարգացմանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս